ՈՒ այդ գերող ու խաբուսիկ երեազների թևին կուզեք ԵՄ գնացեք, կուզեք Մարս ու Լուսին...
Բայց հաշվի առեք կոպիտ ու դաժան իրականությունը:
1. Ռուսաստանը Կովկասից ոչ մի տեղ չի հեռանում: Անգամ դրա ուրվականն էլ չկա:
2. 2020 թ. պատերազմում Ռուսաստանը ոչ միջնորդ էր, ոչ շահագրգիռ կողմ և ոչ էլ գարանտ: Ռուսաստանն այդ պատերազմի լիիրավ կողմ էր:
(տես Եռակողմ հայտարարության տակ դրված ստորագրությունը):
3. ՌԴ-ն Կովկասում դաշնակից պետություն չունի: Կովկասյան երեք հանրապետություններն առանձին-առանձին, և անգամ միասին, այն կշիռը չունեն, որ կայսերական ձգտումներ ունեցող Ռուսաստանի
համար դաշնակից լինեն:
Ե՛վ մենք, և՛ Ադրբեջանը, և՛ Վրաստանն ընկալվում են որպես կայսրությունից ժամանակավորապես պոկված տարածքներ, որոնց էլ ՌԴ -ն օգտագործում է որպես գործիք:
4. Տարածաշրջանում էլ ՌԴ-ն հակամարտության մեջ է և՛ իրանական, և՛ թուրքական նախկին կայսրությունների հետ, որոնց թիկունքում իր
մշտական թշնամի Մեծ Բրիտանիան է:
5. ՈՒկրաինայի տարածքում, հանուն Գերմանիայի մղվող պատերազմի ավարտից հետո, Ռուսաստանն Իրանի հետ կշարունակի հաշվենկատ
հարևանությունը, իսկ Թուրքիայից հետ կստանա (ռազմական, թե բանակցային ճանապարհով, էական չէ) իր նախկին տարածքները:
Այն ամենը, ինչ ինձ հնարավորություն է տալիս նման եզրահանգումներ անելու, բացաշկարա կատարվում է և ձեր աչքի առաջ...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ